Լուկա Մոդրիչ. «Ես հույս ունեմ, որ հենց նա կնվաճի «Ոսկե գնդակը»»

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչը խոսել է «Ոսկե գնդակի» առաջիկա մրցանակաբաշխության մասին:

«Տեսնենք, մի քանի թեկնածու կա: Բենզեման նրանցից մեկն է, և ես հույս ունեմ, որ նա կհաղթի: Նա արժանի է դրան՝ այս տարվա ընթացքում ցուցադրած խաղի և ունեցած կարիերայի շնորհիվ:

Նա միշտ հանդես էր գալիս ամենաբարձր մակարդակով, գավաթ նվաճեց Ֆրանսիայի հավաքականի կազմում, ինչը նույնպես կարևոր է:

Նա հաստատ հավակնորդներից մեկն է: Հուսով եմ, որ Կարիմը կհաղթի»,- ասել է «Ոսկե գնդակի» 2018 թվականի դափնեկիրը: