Լուկա Մոդրիչը՝ «Շախտյորի» դեմ խաղի մասին. «Ես գիտեմ, որ մենք կարող ենք հաղթել»

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչը կիսվել է Չեմպիոնների Լիգայի «Շախտյորի» դեմ խաղից ունեցած սպասելիքներով:

«Հանդիպումը շատ կարևոր է»,- Մոդրիչի խոսքն է մեջբերում Tribuna.com-ը: Մենք պարտվեցինք վերջին հանդիպումներում, կրկին պարտվելու տարբերակ չկա: Պետք է դաշտ մտնել որպես «Ռեալ»: Ես գիտեմ, որ մենք կարող ենք հաղթել: Վերջին երեք հանդիպումները բարդ էին: Բայց միջազգային ընդմիջումից հետո մենք հավատ ունենք: Պետք է դուրս գալ և հաղթել հանդիպումը:

Մենք պետք է հաղթենք: «Շախտյորը» ուժեղ ակումբ է: Դա ցույց տվեց անցյալ տարի և դեռ այդպես է մնում: Բայց մենք պետք է ցուցադրենք մեր լավագույն խաղը եւ հաղթենք: Իհարկե, ես հետեւեցի «Շախտյորին»: Սռնան աշխատում է այս ակումբում: Այժմ թիմը ցանկանում է ավելի շատ խաղալ գնդակով: Կարծում եմ, որ նրանք այս տարի ավելի ուժեղ են, քան նախորդ տարի»:

«Շախտյոր» – «Ռեալ» հանդիպումը կկայանա հոկտեմբերի 19-ին: Սկիզբը՝ Երևանի ժամանակով 23:00-ին: