CHAMPIONS LEAGUE. «Շախտյորը» լուրջ կորուստ ունի «Ռեալի» դեմ խաղից առաջ

«Շախտյորի» պաշտպան Նիկոլայ Մատվիենկոն բաց կթողնի «Ռեալի» դեմ Չեմպիոնների Լիգայի հանդիպումը, ասել է «Շախտյորի» գլխավոր մարզիչ Ռոբերտո Դե Ձերբին հանդիպումից առաջ կայացած մամուլի ասուլիսում: Նա ոտքի վնասվածք է ստացել:

25-ամյա ֆուտբոլիստն այս մրցաշրջանում «Շախտյորի» կազմում անցկացրել է 15 հանդիպում և կատարել է մեկ գոլային փոխանցում:

«Շախտյոր» – «Ռեալ» հանդիպումը կկայանա հոկտեմբերի 19-ին: Սկիզբը՝ Երևանի ժամանակով 23:00-ին: