CHAMPIONS LEAGUE. «Մանչեսթեր Սիթիի» հայտացուցակում կարևոր վերադարձ կա

«Մանչեսթեր Սիթին» հրապարակել է Չեմպիոնների Լիգայի «Բրյուգեի» դեմ արտագնա հանդիպման համար նախատեսված հայտացուցակը: Հայտացուցակ է վերադարձել ուկրաինացի եզրային պաշտպան Ալեքսանդր Զինչենկոն:

Ուկրաինացին վնասվածքի պատճառով բաց է թողել վերջին հանդիպումները: Վերջին անգամ նա Չեմպիոնների Լիգայում խաղացել է «Լայպցիգի» դեմ: Այդ խաղում նա վնասվածք ստացավ:

Այս մրցաշրջանում 24-ամյա ֆուտբոլիստը երեք հանդիպում է անցկացրել բոլոր մրցաշարերում: