Կարիմ Բենզեման կներկայանա Վերսալի քրեական դատարան

Մադրիդի «Ռեալի» և Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կարիմ Բենզեման հոկտեմբերի 20-ին ներկայանալու է Վերսալի քրեական դատարան՝ պատասխանելու իր հայրենակից Մաթյո Վալբուենայի շանտաժի սկանդալին վերաբերող հարցերին: Այս մասին հայտնում է france24.com-ը:

Ըստ շրջանառվող լուրերի՝ Բենզեման հսկայական գումարներ է պահանջել «Մարսելի» նախկին կիսապաշտպանից և սպառնացել որ կտարածի համացանցում ֆուտբոլիստի ինտիմ բնույթի տեսանյութը:

Այս սկանդալի պատճառով Բենզեման հեռացվեց Ֆրանսիայի հավաքականից, չնայած այն հանգամանքին, որ նա պնդում էր իր անմեղությունը: Հարձակվողը վերադարձավ թիմին Եվրո 2020-ի մեկնարկից միայն կարճ ժամանակ առաջ: