«Նորվիչի» դարպասապահի մոտ ամորձու քաղցկեղ է ախտորոշվել

«Նորվիչը» իր պաշտոնական կայքում հայտարարել է, որ դարպասապահ Դեն Բարդենի մոտ ամորձու քաղցկեղ է ախտորոշվել:

20-ամյա Բարդենը, ով այժմ վարձավճարով հանդես է գալիս «Լիվինգսթոնում», ախտորոշվելուց հետո անցել է հետագա հետազոտություններ: Ֆուտբոլիստը բուժման կուրսեր կանցնի առաջիկա մի քանի շաբաթվա ընթացքում:

Բարդենի հիվանդության մասին լուրը հայտնի դարձավ «Բորնմութի» ֆուտբոլիստ Դեյվիդ Բրուքսի մասին օրեր անց, երբ հայտարարեց, որ իր մոտ ախտորոշվել է Հոջկինի լիմֆոմա: