«Բավարիայի» պաշտպան Լուկա Էրնանդեսը ժամանել է դատարան

«Բավարիայի» և Ֆրանսիայի հավաքականի պաշտպան Լուկա Էրնանդեսը երկուշաբթի ժամանեց Մադրիդի դատարան՝ վիճարկելու ազատազրկումը: Այս մասին հայտնում է AFP-ն:

Ֆուտբոլիստը 2017 թվականին մեղադրվում էր ընկերուհու նկատմամբ բռնություն գործադրելու մեջ: Նրանց վեճից հետո Լուկասը նրա հետ համատեղ արձակուրդ անցկացրեց:

Էրնանդեսը պետք է դատարան ներկայանար հոկտեմբերի 19-ին՝ կալանքի վայր ընտրելու համար, սակայն նա կամավոր ժամանել էր նշանակված ժամից մեկ օր առաջ: Ֆրանսիացին բողոքարկեց, ինչը թույլ տվեց կալանքը հետաձգել 10 օրով: Այսպիսով, եթե բողոքը չբավարարվի, Էրնանդեսը բանտ կգնա հոկտեմբերի 28-ին: