Ֆրանկ Լեբյոֆն ասել է, թե ինչու Լեո Մեսսին արժանի չէ «Ոսկե գնդակին»

«Չելսիի» և Ֆրանսիայի հավաքականի նախկին պաշտպան Ֆրանկ Լեբյոֆը հայտարարել է, որ ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսին այս տարի արժանի չէ «Ոսկե գնդակը» ստանալուն:

«2000 և 2006 թվականներին Զիդանը չի հաղթել «Ոսկե գնդակը», քանի որ այդ տարիներից յուրաքանչյուրում նա կարմիր քարտ էր ստացել: Մեսսին կարմիր քարտ է ստացել Իսպանիայի Սուպերգավաթում, և այդ հանգամանքը կարող է հաշվի առնվել քվեարկության ժամանակ:

Եթե մենք այդ պատճառով մրցանակը Զիդանին չէինք տալիս, ապա չպետք է «Ոսկե գնդակը» հանձնենք նաև Մեսսիին», – Լեբյոֆին է ցիտում Telefoot-ը: