CHAMPIONS LEAGUE. Մադրիդի «Ռեալի» հայտացուցակը Դոնեցկի «Շախտյորի» հետ խաղում

Մադրիդի «Ռեալը» հրապարակել է Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի 3-րդ տուրի Դոնեցկի «Շախտյորի» դեմ հանդիպման հայտացուցակը:

«Սերուցքայինների» 22 ֆուտբոլիստից կազմված հայտացուցակից բացակայում են Էդեն Ազարը, Գարեթ Բեյլը, Իսկոն և Դանի Կարվախալը: Փոխարենը «Արքայական» ակումբի շարք են վերադարձել Մարսելոն, Ֆերլան Մենդին և Դավիդ Ալաբան:

Հավելենք, որ «Շախտյոր» – «Ռեալ» խաղը կայանալու է վաղը՝ Երևանի ժամանակով 23:00-ին:

https://twitter.com/realmadrid/status/1449728973022302214?ref_src=twsrc%5Etfw%7Ctwcamp%5Etweetembed%7Ctwterm%5E1449728973022302214%7Ctwgr%5E%7Ctwcon%5Es1_&ref_url=https%3A%2F%2Fmatchtv.ru%2Ffootball%2Fmatchtvnews_NI1421786_Azar_i_Bejl_ne_popali_v_zajavku_Reala_na_match_s_doneckim_Shahterom_v_Lige_chempionov