Հայտնի է «Ատլետիկո» – «Լիվերպուլ» հանդիպման գլխավոր մրցավարի անունը

Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 3-րդ տուրում Մադրիդի «Ատլետիկոն» սեփական հարկի տակ ընդունելու է «Լիվերպուլին»:

ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ խաղը սպասարկելու է Գերմանիայի մրցավարական անձնակազմը՝ Դանիել Զիբերտի գլխավորությամբ: Նրան օգնելու են Ռաֆայել Ֆոլտինը և Լասե Կոսլովսկին, իսկ հանդիպման չորրորդ մրցավար է նշանակվել Սվեն Յաբլոնսկին:

Ավելացնենք, որ «Ատլետիկո» – «Լիվերպուլ» խաղը կայանալու է հոկտեմբերի 19-ին՝ Երևանի ժամանակով 23:00-ին: