Մաուրիսիո Պոչետինո. «Մեզ համար առաջնային է ֆուտբոլիստի առողջությունը»

ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն մեկնաբանել է այն լուրերը, թե Նեյմարը վնասվածքի պատճառով բաց կթողնի Չեմպիոնների Լիգայի «Լայպցիգի» դեմ հանդիպումը:

«Վաղը երկու թիմերին հաղթանակ է պետք»,- մասնագետի խոսքն է մեջբերում ակումբի Twitter-ի պաշտոնական էջը: «Լայպցիգը» հարձակվողական թիմ է: Գնդակի տիրապետումը լավ է ստացվում իրենց մոտ:

Նեյմարը? Մեզ համար առաջնային է ֆուտբոլիստի առողջությունը: Հուսանք, որ սա մի քանի օրվա խնդիր կլինի: Մենք շատ գոհ ենք, թե ինչպես է Լիոնել Մեսսին խաղում: Նա իրեն ավելի ու ավելի լավ է զգում»:

Ընթացիկ մրցաշրջանում 29-ամյա ֆուտբոլիստը յոթ խաղ է անցկացրել փարիզցիների կազմում և դարձել է մեկ գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ: