Օլիվյե Ժիրու. «Երկրպագուները Բենզեմայի պատճառով ցանկանում էին, որպեսզի ես վնասվածք ստանայի»

«Միլանի» հարձակվող Օլիվյե Ժիրուն խոսել է իր հայրենակցի՝ Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստ Կարիմ Բենզեմայի հետ փոխհարաբերությունների մասին:

«Կարիմի հետ իմ փոխհարաբերությունները, անկասկած, ունիկալ էին: Ես ստիպված էի քննադատության բախվել և դիմանալ, քանի որ ես նրա տեղն է զբաղեցնում հավաքականում: Մարդկանց մեծամասնությունը նրան էր աջակցում, այլ ոչ թե ինձ: Նրանք սուլում էին ինձ:

Կամերունի հավաքականի դեմ խաղում ես գոլ խփեցի, սակայն նրանք այնուամենայնիվ սուլում էին: Նրանք վրդովված էին, քանի որ ես Կարիմի փոխարեն էի: 2016 թվականին Կամերունի դեմ ընկերական խաղից առաջ ես մեր հյուրանոցի մոտ տեսա մի տղայի, ով պաստառ էր պահել, որի վրա գրված էր. «Ժիրու, խնդրում եմ, վնասվածք ստացիր», – 35-ամյա խաղացողի խոսքերն է փոխանցում AS-ը: