Լեո Մեսսին Արգենտինա – Պերու խաղի բրազիլացի մրցավարին մեղադրել է կողմնակալության մեջ

Լիոնել Մեսսին դժգոհ է մնացել ԱԱ-2022-ի որակավորման փուլի Արգենտինա – Պերու հանդիպման (1:0) մրցավար Վիլտոն Սամպայոյի աշխատանքից:

Ըստ հեղինակավոր Marca պարբերականի՝ 34-ամյա ֆուտբոլիստը կարծում է, որ բրազիլացի մրցավարը մի շարք վիճելի որոշումներ է կայացրել Պերուի ընտրանու օգտին:

Հանդիպումից հետո «Ոսկե գնդակի» վեցակի դափնեկիրն ասել է. «Ամեն անգամ, երբ այս մրցավարը դատում է մեր խաղերը, նա նմանատիպ բաներ է անում: Կարծես թե նա դա հատուկ է անում»: