Դանիացի ֆուտբոլիստները կիսամերկ աղջիկների հետ երեկույթ են կազմակերպել

Դանիացի ֆուտբոլիստները սկանդալի մասնակից են դարձել Աշխարհի 2022 թվականի առաջնության որակավորման փուլի՝  Մոլդովայի ընտրանու դեմ հոկտեմբերի 9-ին կայացած խաղից առաջ:

Մինչ Քիշնև ժամանելը դանիացի խաղացողները երեկույթ են կազմակերպել Marienlyst հյուրանոցի լողավազանում՝ կիսամերկ աղջիկների մասնակցությամբ:

Հյուրանոցը նկատողություն է արել երկու աշխատակցի, և Դանիայի ֆուտբոլի միությունը (DBU) հետաքննում է այդ հարցը:

Հյուրանոցի մենեջեր Մայքլ Լաուրիցենը այնուհետև գրել է աշխատակիցներին և հայտնել իր հիասթափությունը:

«Նման իրադարձությունները հիասթափեցնող են և բոլորովին անընդունելի: Ցավոք, կան աշխատակիցներ, ովքեր չափազանց ընկերասեր են թիմի խաղացողների հետ: Ես նույնիսկ չէի կարող մտածել, որ նման բան կարող է լինել»,- գրել է մենեջերը: