Սիմոն Կյաեր. «Դանիայի հավաքականում բոլորը կարոտում են Էրիկսենին»

«Միլանի» և Դանիայի հավաքականի պաշտպան Սիմոն Կյաերը խոստովանել է, որ կարոտում է կիսապաշտպան Քրիստիան Էրիկսենին:

«Երբ Քրիստիանը լքեց թիմը, մենք ավելի շատ համախբվեցինք: Դատարկությունը, որը նա թողել էր, լրացավ: Մենք լավագույնս դուրս եկանք ստեղծված իրավիճակից:

Իհարկե, մենք բոլորս կարոտում ենք Քրիստիանին, բայց միևնույն ժամանակ թիմը վերջին շրջանում անհավանական աճ է գրանցել: Քրիստիանը մեզ համար օրինակ դարձավ: Մենք միասին խաղացել ենք 10-12 տարի, և նա ինձ համար շատ մեծ նշանակություն ունի», – Կյաերի խոսքերն է փոխանցում Calciomercato.com-ը՝ հղում անելով Canal 5-ին: