ՖԻՖԱ-ի նախագահն առաջարկել է ԱԱ-2030-ն անցկացնել Իսրայելում և Պաղեստինում

ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն առաջարկել է աշխարհի 2030 թվականի առաջնությունն Իսրայելում և այդ տարածաշրջանի այլ երկրներում անցկացնել:

«Ինչու՞ մենք չենք կարող երազել Իսրայելում և հարևան երկրներում աշխարհի առաջնության մասին:

Ինչու՞ մենք մրցաշարը չանցկացնենք Իսրայելում և Մերձավոր Արևելքի հարևան երկրներում, ներառյալ Պաղեստինը», – Ինֆանտինոյի խոսքերն է մեջբերում The Telegraph-ը:

Ավելի վաղ ՖԻՖԱ-ի նախագահը կողմ էր արտահայտվել ԱԱ-ն երկու տարին մեկ անցկացնելու գաղափարին: