Ինյակի Ուիլյամս․ «Ծնողներս վտանգեցին իրենց կյանքը՝ ինձ տալու այն ինչ հիմա ունեմ»

Բիլբաոյի« Ատլետիկի» հարձակվող Ինյակի Ուիլյամսը վերջերս գերազանցեց Իսպանիայի առաջնության ռեկորդը` 203 անընդմեջ հանդիպում բասկերի կազմում: Այս կապակցությամբ ֆուտբոլիստը ծավալուն հարցազրույց է տվել The Guardian-ին, որում կիսվել է իր կյանքի որոշ պահերով:

Ֆուտբոլիստն ասել է, որ իր մանկությունը հեշտ չի եղել: Ավելին, նա կարող էր ամբողջությամբ մոռանալ պրոֆեսիոնալ մարզիկ դառնալու երազանքի մասին:

«Ծնողներս վտանգեցին իրենց կյանքը՝ ինձ տալու այն, ինչ հիմա ունեմ: Մի անգամ, փորձելով փախչել Աֆրիկայից, նրանք ոտքով հատեցին Սահարան և այդ պահից հայրս խնդիրներ ունեցավ ոտքերի հետ: Այն ժամանակ մայրիկս հղի էր ինձանով: Ես անչափ շնորհակալ եմ նրանց»,- ասել է Ուիլյամսը: