Բրազիլացի պաշտպանը կարող է հանդես գալ Իտալիայի հավաքականում

Իտալիան արդեն պատրաստվում է Ջորջիո Կյելինիի և Լեոնարդո Բոնուչիի կարիերայի ավարտին, ովքեր վերջին տարիներին համարվում էին ազգային հավաքականի պաշտպանության կենտրոնում առանցքային ֆուտբոլիստներ:

Հաշվի առնելով այս դիրքի համար ոչ շատ ընտրությունը, տեղի ֆեդերացիան կարող է դիմել երկքաղաքացիություն ունեցող ֆուտբոլիստի հերթական հպատակագրմանը: Խոսքը «Ռոմայի» բրազիլացի կենտրոնական պաշտպան Ռոջեր Իբանեսի մասին է:

Corriere dello Sport-ը հայտնում է, որ ֆուտբոլիստն ինքը երազում էր խաղալ իր հայրենիքի ազգային հավաքականում, սակայն պատրաստ է դիտարկել իտալական կողմի առաջարկը: