«Շախտյորի» դեմ խաղին Դավիդ Ալաբայի մասնակցության վերաբերյալ որոշում կա

Մադրիդի «Ռեալի» պաշտպան Դավիդ Ալաբայի՝ Ավստրիայի հավաքականի կազմում ստացած վնասվածքը Աշխարհի 2022 թվականի առաջնության ընտրական փուլի Դանիայի դեմ խաղում (0:1) լուրջ չէր, քան թվում էր:

Ֆուտբոլիստը ծնկի վնասվածք է ստացել, և ենթադրվում էր, որ նա կարող է բաց թողնել հոկտեմբերի 19-ին կայանալիք Չեմպիոնների Լիգայի «Շախտյորի» դեմ խաղը:

Ըստ As-ի, Մադրիդի «Ռեալի» բժիշկների հետազոտությունից հետո պարզ դարձավ, որ Ալաբան կկարողանա մասնակցել ինչպես «Շախտյորի» դեմ հանդիպմանը, այնպես էլ «Բարսելոնայի» հետ Կլասիկոյին, որը տեղի կունենա հոկտեմբերի 24-ին: Միեւնույն ժամանակ, գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին կարող է որոշել ռիսկի չդիմել:

Այս մրցաշրջանում Ալաբան Լա Լիգայում անցկացրել է 7 հանդիպում: