Ռոբերտո Մարտինեսը բացատրում է, թե ինչու է Ռոմելու Լուկակուն հեռացել հավաքականից

Շաբաթ օրը Բելգիայի հավաքականի մամուլի ծառայությունը հայտարարեց թիմից հարձակվող Ռոմելու Լուկակուի հեռանալու մասին: Բելգիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մարտինեսը լրագրողների հետ զրույցում ասաց, որ Լուկակուն մկանների գերծանրաբեռնվածություն է ունեցել, ինչպես Էդեն Ազարը:

«Նրանք ունեն մկանների գերբեռնվածություն: Արդյո՞ք Լուկակուն և Ազարը կխաղան իրենց ակումբներում իրենց հաջորդ հանդիպումներում, կախված է այն բանից, թե նրանք ինչպես կվերականգնվեն», – Մարտինեսի խոսքը մեջբերում է Calcio Mercato-ն:

Այսօր՝ հոկտեմբերի 10-ին, Ազգերի Լիգայի երրորդ տեղի խաղում Բելգիան կխաղա Իտալիայի հետ: Մեկնարկային սուլիչը կհնչի Երևանի ժամանակով 22:45-ին: