Իտալիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին խոսել է Ազգերի Լիգայի, առաջիկա հանդիպման մասին՝ Բելգիայի դեմ․
«Այսօր կարևոր խաղ է, քանի որ պետք է լավացնենք մեր դիրքը ՖԻՖԱ-ի վարկանիշային աղյուսակում։ Բելգիան առաջինն է այնտեղ, նրա մոտ խնդիրներ չեն լինի վիճակահանության ժամանակ։ Մենք ցանկանում ենք հաղթել և շարունակել այն գեղեցիկ ճանապարհը, որով ընթանում ենք։
Մենք շատ երիտասարդ տղաներ ունենք, ովքեր կկարողանան իրար հետ երկար տարիներ խաղալ։ Ես հպարտ եմ, թե ինչպես էին նրանք գործում Իսպանիայի դեմ խաղում՝ խաղադաշտում լինելով ավելի քիչ։ Մենք կոկիկ էինք խաղում և նույնիսկ կարողացանք գոլ խփել։ Ռիսկի էին գնում բաց թողնել 4-ից՝ 5-ը, բայց տղաները հիանալի աշխատեցին»,- ասել է Մանչինին։
Հիշեցնենք, որ Ազգերի Լիգայի գավաթի խաղարկությունում, այսօր՝ հոկտեմբերի 10-ին, տեղի կունենա Իսպանիա – Ֆրանսիա եզրափակիչ հանդիպումը։ Նույն օրը նաև տեղի կունենա երրորդ տեղի համար պայքարը։ Կմրցեն Իտալիայի և Բելգիայի ընտրանիները։