Հինգշաբթի երեկոյան կիսաեզրափակիչում Ռոբերտո Մարտինեսի սաները 2:3 հաշվով պարտվեցին Ֆրանսիայի հավաքականին, թեև պայքարը գլխավորում էին երկու գնդակի տարբերությամբ: Այժմ բելգիացիները երրորդ տեղի համար խաղում կխաղան իտալացիների հետ:
«Մենք լավ մարզվեցինք և պատրաստ ենք Իտալիայի հետ հանդիպմանը: Ֆրանսիայի դեմ խաղից հետո մեծ հիասթափություն եղավ, որը մենք ապրեցինք նույնիսկ հաջորդ օրը, բայց այսօր մենք սկսում ենք նոր պայքար: Բոլոր ֆուտբոլիստները գիտեն, թե որքան կարեւոր է այսօրվա խաղը», – ասել է Մարտինեսը մամուլի ասուլիսի ժամանակ:
Իտալիայի եւ Բելգիայի հավաքականների հանդիպումը մեկնարկում է այսօր, Երևանի ժամանակով 17:00-ին: