Հարի Քեյնը գովաբանել է կին մրցավարի աշխատանքը (լուսանկար)

Երեկ Աշխարհի առաջնության ընտրական փուլի արտագնա խաղում Անգլիան հյուրընկալվեց Անդորրայի ընտրանուն (0:5):

Անգլիայի հավաքականի և «Թոթենհեմի» հարձակվող Հարի Քեյնը կիսվել է այս հանդիպման վերաբերյալ իր կարծիքով:

«Առաջին անգամ «Երեք առյուծների» պատմության մեջ կին մրցավար աշխատեց մեր թիմի մասնակցությամբ հանդիպմանը: Սա չպետք է մեկուսացված միջադեպ լինի: Պատմությունը գրվում է և մենք մեկ քայլ ավելի ենք մոտենում աշխարհի առաջնությանը», – գրել է Հարի Քեյնը իր Twitter-ի էջում:

https://twitter.com/HKane/status/1446946409622683652?s=20