«Զենիթի» ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել

Ինքնաթիռը, որը պատկանում է Պետերբուրգի «Զենիթին», արտակարգ վայրէջք է կատարել թռչունների երամի մեջ ընկնելու պատճառով, այս մասին հաղորդում են ռուսական լրատվական կայքերը:

Ըստ շրջանարվող լուրերի շարժիչներից մեկի հետ կապված խնդիրների պատճառով որոշվել է  վայրէջք կատարել Պուլկովո օդանավակայանում:  Նշենք, որ չվերթն իրականացվել է Թուրքիայի Անթալիա քաղաքից:  Ինքնաթիռում եղել է 95 ուղևոր և անձնակազմի վեց անդամ:  Արտակարգ վայրէջքի ժամանակ ոչ ոք չի տուժել:

Հիշեցնենք, որ «Զենիթը» Չեմպիոնների Լիգայի խմբային փուլում Սերգեյ Սեմակի թիմը 0:1 հաշվով պարտվեց Լոնդոնի «Չելսիին»: