Ջեք Գրիլիշը կրկնել է Ուեյն Ռունիի նվաճումը Չեմպիոնների Լիգայում

Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի առաջին տուրում «Մանչեսթեր Սիթին» հաղթեց «Լայպցիգին» (6:3):

«Քաղաքաբնակների» կիսապաշտպան Ջեք Գրիլիշի համար այս հանդիպումը դեբյուտային էր այս մրցաշարում:  Կիսապաշտպանը գոլ խփեց ու գոլային փոխանցում կատարեց:

Ինչպես նշում է Opta-ն, Գրիլիշը դարձավ Անգլիայի պատմության երկրորդ ֆուտբոլիստը, ով գոլ + գոլային փոխանցում է կատարել Չեմպիոնների Լիգայի դեբյուտային խաղում:

Հիշեցնենք, որ Գրիլիշը «Մանչեսթեր Սիթի» է տեղափոխվել նախորդ ամռանը «Ասթոն Վիլայից»: 

Ընթացիկ մրցաշրջանում նա վեց հանդիպում է անցկացրել «քաղաքաբնակների» կազմում՝ դառնալով երկու գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ: