Մուհամեդ Սալահը կրկնել է «Լիվերպուլի» լեգենդի ռեկորդը

«Լիվերպուլի» հարձակվող Մուհամեդ Սալահը կրկնել է մերսիսայդյան ակումբի լեգենդար կիսապաշտպան Սթիվեն Ջերարդի ռեկորդը՝ «Էնֆիլդում» խփած գնդակների քանակով։ Այս մասին հայտնում է Goal-ը։

Չեմպիոնների Լիգայի, խմբային փուլի առաջին խաղում՝ «ՄԻլանի» դեմ, Սալահը դարձավ գոլի հեղինակ։ Այս գնդակը դարձավ Սալահի համար 14-րդը տնային ստադիոնում, նույնքան ուներ նաև Ջերարդը։

Եվրագավաթներում, Սալահի անվան տակ, ընդհանուր առմամբ կա 26 գնդակ։