Պեպ Գվարդիոլան գովեստի խոսքեր է ուղղել «Լայպցիգի» հասցեին

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան մեկնաբանել է Չեմպիոնների Լիգայում իր թիմի տարած հաղթանակը «Լայպցիգի» դեմ, որն ավարտվեց տանտերերի հաղթանակով՝ 6։3 հաշվով․

««Լայպցիգը» երբեք չի հանձնվում։ Նրանք ունեն գրոհելու յուրահատուկ տեսակ։ Նրանք խաղում ամեն ինչ կամ ոչինչ կերպով։ Ամբողջ խաղի ընթացքում չի առաջանում կարծիք, թե ամեն ինչ արված է։ Մենք գոլ խփեցինք մի քանի անգամ այն բանից հետո, երբ նրանց հաջողվեց գոլ խփել և դա մեզ օգնում էր։

Նրանք ունեն լավ թիմ, ագրեսիվ, ուժեղ։ Ֆանտաստիկ թիմ է։ «Լայպցիգը» լավ օրինակ է ֆուտբոլին։ Մենք հաղթեցինք ավելի որակյալ ֆուտբոլիստների շնորհիվ»,- ասել է Գվարդիոլան։