«Մարսելի» երկրպագուները չեն ժամանել «Լոկոմոտիվի» հետ հանդիպմանը

Ֆրանսիական «Մարսելի» երկրպագուները չեն եկել Մոսկվա «Լոկոմոտիվի» հետ Եվրոպա Լիգայի խմբային փուլի 1-ին տուրի հանդիպմանը:

«Մեր երկրպագուները մնացին տանը, քանի որ հանդիպմանը գալը չափազանց դժվար էր», – «Մարսելի» մամուլի ծառայության խոսքերն է մեջբերում R -Sport հրատարակությունը:

Այսօր՝ սեպտեմբերի 16-ին, Մոսկվայի «Լոկոմոտիվը» կհանդիպի ֆրանսիական «Մարսելի» հետ:  Եվրոպա Լիգայի խաղարկության 2021/2022 մրցաշրջանի խմբային փուլի 1-ին տուրի հանդիպումը կանցկացվի Մոսկվայի «Լոկոմոտիվ» մարզադաշտում:  Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով ժ.20:00-ին: