Գլազգոյի «Ռեյնջերսի» երկրպագուները վնասել են «Լիոնի» ավտոբուսը

«Լիոնի» ավտոբուսը, որով ֆրանսիական թիմը ժամանել է Գլազգո Եվրոպա Լիգայի խմբային փուլի հանդիպմանը, զոհ է դարձել տեղի վանդալներին:

Ավտոբուսի վրա հայտնվել են վիրավորական գրաֆիտիներ:  Ենթադրվում է, որ դա արել են «Ռեյնջերսի» երկրպագուները, որոնք դրա վրա թողել են իրենց սկզբնատառերը:

Սոցիալական ցանցերում վանդալիզմի արարքը քննադատության է ենթարկվել, այդ թվում՝ Շոտլանդիայի հավաքականի երկրպագուների կողմից:

«Ռեյնջերս» – «Լիոն» հանդիպումը կկայանա այսօր «Իբրոքս» մարզադաշտում, խաղը սկսվում է Երևանի ժամանակով 23:00-ին: