Անվտանգության աշխատող․ «Կարծում էի որ մահացել եմ»

Չեմպիոնների Լիգայի «Յանգ Բոյզ» — «Մանչեսթեր Յունայթեդ» խաղից առաջ Կրիշտիանու Ռոնալդուից գնդակով հարված ստացած կինը, Daily Star-ի հետ զրույցում խոսել է իր զգացմունքների մասին:

«Հարվածից հետո ես գլխապտույտ ունեցա, իսկ հետո ընկա գետնին: Հետո ես տեսա Ռոնալդուին իմ առջև: Կարծում էի, որ մահացել եմ…»:

Ռոնալդուն ասաց. «Ոչ, ոչ: Ինչպե՞ս ես քեզ զգում, ես ներողություն եմ խնդրում»

Ես շատ վիրավորված էի, բայց հետո ես տեսա Ռոնալդուին, և գլխացավն անմիջապես հեռացավ»,- կնոջ խոսքերն է մեջբերում Daily Star-ը: