Լաուտարո Մարտինես. ««Ինտերն» ավելիին էր արժանի»

Միլանի «Ինտերի» հարձակվող Լաուտարո Մարտինեսն ափսոսում է, որ իր թիմին չի հաջողվել միավորներ վաստակել Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի մեկնարկային՝ «Ռեալի» դեմ խաղում (0:1):

««Ինտերը» շատ ավելին արժանի էր: Մենք քաջ գիտակցում ենք, թե որքան դժվար են Չեմպիոնների Լիգայի հանդիպումները:

Եթե ​​բաց եք թողնում ձեր վստահ գոլ խփելու հնարավորությունները, ապա կարող եք պարտվել ցանկացած պահի: Մադրիդի «Ռեալի» մակարդակի թիմերի դեմ խաղերում շանսեր վատնելն անթույլատրելի է: Անհրաժեշտ է շտկել որոշ թերություններ մեր խաղում», – Լաուտարոյի խոսքերն է մեջբերում է ակումբի մամուլի ծառայությունը:

Չեմպիոնների Լիգայի հաջորդ տուրում «Ինտերն» արտագնա խաղում կմրցի Դոնեցկի «Շախտյորի» հետ: