«Բրյուգեի» երկրպագուի պաստառը ՊՍԺ-ի դեմ խաղում կապված Լիոնել Մեսսիի հետ (լուսանկար)

Երեկ Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի առաջին տուրում բելգիական «Բրյուգեն» ընդունեց ֆրանսիական ՊՍԺ-ին (1:1): Խաղից առաջ բելգիական ակումբի երկրպագուները գրավոր խնդրանքով դիմեցին փարիզեցիների ֆուտբոլիստ Լիոնել Մեսսիին:

«Մեսսի, խնայիր», – գրված էր «Բրյուգեի» երկրպագուի պաստառներից մեկում:

Նկատենք այն, որ արգենտինացի ֆուտբոլիստը մասնակցեց ամբողջ հանդիպմանը և չդարձավ գոլի հեղինակ: