Հանս Դիտեր Ֆլիքը կրկնել է Յոախիմ Լյովի ցուցանիշը

Սեպտեմբերի 8-ին Գերմանիայի հավաքականը հյուրընկալվելիս 4:0 հաշվով հաղթեց Իսլանդիային 2022 թվականի աշխարհի առաջնության ընտրական խաղում:

Սա Գերմանիայի հավաքականի երրորդ հանդիպումն էր գլխավոր մարզիչ Հանսի Ֆլիքի գլխավորությամբ։ Բունդեսթիմը հաղթեց 3 խաղերում բաց չթողնելով ոչ մի գնդակ:

Ինչպես նշում է Opta-ն, Ֆլիքը Գերմանիայի հավաքականի պատմության երկրորդ գլխավոր մարզիչն է՝ ով մեկնարկել է երեք անընդմեջ հաղթանակով, դարպասը պահելով անառիկ: