Գարեթ Բեյլ. «Ինձ դուր չի գալիս 2 տարին մեկ Աշխարհի առաջնություն անցկացնելու գաղափարը»

Ուելսի ազգային հավաքականի և Մադրիդի «Ռեալի» հարձակվող Գարեթ Բեյլը կիսվել է իր կարծիքով երկու տարին մեկ Աշխարհի առաջնության հնարավոր անցկացման վերաբերյալ:

«Ինձ դուր չի գալիս 2 տարին մեկ Աշխարհի առաջնություն անցկացնելու գաղափարը, ես զգում եմ, որ այն կկորցնի իր հետաքրքրությունը: Այն, որ անցել է ավելի քան 4 տարի և շատ ժամանակ չի մնացել մինչև հաջորդ տարի, այն դարձնում է ավելի հեղինակավոր», – Բեյլի խոսքերն է մեջբերում Reuters-ը:

Ավելի վաղ՝ ՖԻՖԱ-ի ամենամյա համագումարում, մեկ այլ նախաձեռնություն էր առաջ քաշվել՝ աշխարհի առաջնությունն անցկացնել ոչ թե 4 տարին մեկ (ինչպես այժմ), այլ 2 տարին մեկ անգամ: