Գերմանիայի հավաքականի ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Էդինբուրգում

Գերմանիայի հավաքականը 2022 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլում՝ Ռեյկյավիկում Իսլանդիայի ընտրանուն 4:0 հաշվով հաղթելուց հետո տուն վերադարձավ: Ինչպես նշում է Bild-ը, երբ ինքնաթիռը թռավ շոտլանդական Արբրոաթ քաղաքի երկնքով, ուղարկվեց 7700 ազդանշան: Դրանից հետո ինքնաթիռը վայրէջք կատարեց Էդինբուրգում:

Գերմանիայի հավաքականի թվիթերում ասվում է, որ չնախատեսված վայրէջքը կապված է անվտանգության նախազգուշական միջոցառումների հետ: Ինչ է կատարվել ինքնաթիռի հետ, հայտնի չէ, սակայն 7700 ազդանշանը նշանակում է, որ ինքնաթիռում արտակարգ դեպք է տեղի ունեցել:

Այժմ մեկ այլ ինքնաթիռ է թռչում Էդինբուրգ, որը ֆուտբոլիստներին, մարզիչներին, անձնակազմին և պատվիրակության մնացած անդամներին կտանի Գերմանիա: