Ռոբերտո Մանչինին Լիտվայի հետ խաղի մասին. «Ամեն օր հնարավոր չէ 5 գոլ խփել»

Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին մեկնաբանեց 2022 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլի Լիտվայի ընտրանու նկատմամբ տարած խոշոր հաշվով հաղթանակը (5:0)՝ ընդգծելով 21-ամյա Մոյզե Քինի և Ջակոմո Ռասպադորիի խաղը: «Յուվենտուսի» հարձակվողը դուբլ ձևակերպեց, իսկ «Սասուոլոյի» հարձակվողը մեկ գոլ խփեց Լիտվայի ընտրանուն:

«Չնայած վերջին մի քանի օրերի բազմաթիվ կորուստներին, տղաները հիանալի աշխատանք կատարեցին դաշտում: Իհարկե, մրցակիցն ամենաբարձր մակարդակի չէր, բայց ամեն օր 5 գոլ խփել հնարավոր չէ:

Ռասպադորին որակյալ ֆուտբոլիստ է, բայց նա երիտասարդ է և պետք է փորձ ձեռք բերի: Իհարկե, ամեն ինչ նրանց Ռասպադորիի և Մոյզե Քինի ձեռքերում է: Եթե ​​նրանք անեն այն, ինչ անհրաժեշտ է, քրտնաջան աշխատեն, կազմակերպված մնան խաղադաշտում, ապա նրանք շատ ավելի կարևոր անձիք կդառնան Իտալիայի հավաքականում», – Մանչինիի խոսքերն է մեջբերում Football Italia-ն: