ՖԻՖԱ-ն մի շարք երկրների խնդրել է տարհանել ֆուտբոլիստներին Աֆղանստանից

ՖԻՖԱն մի քանի երկրների կառավարությունների խնդրել է շտապ տարհանել ֆուտբոլիստներին Աֆղանստանից:

FIFPro-ն`պրոֆեսիոնալ ֆուտբոլիստների ասոցիացիաների միջազգային ֆեդերացիան, նույնպես օգնության է կանչում մարզիկներին:  Արհմիությունը հայտարարել է, որ աշխատում է կառավարությունների հետ՝ տարհանման ծրագիր մշակելու համար՝ հավելելով. «Նպատակն է հնարավորինս շատ մարդկանց ապահով տեղ հասցնել»:

Ֆուտբոլիստները վախենում են իրենց կյանքի համար այն բանից հետո, երբ երկրում «Թալիբանը» գրավեց իշխանությունը: 

ՖԻՖԱն հայտարարել է, որ իրավիճակը Աֆղանստանում «մնում է անկայուն և շատ տագնապալի»:

Այս շաբաթ Աֆղանստանի կանանց հավաքականի նախկին ավագ Խալիդա Պոպալը խնդրանքով դիմել է սպորտային կազմակերպություններին. «օգնեք մեր խաղացողների անվտագությունն ապահովել», քանի որ նա վախենում է այն ֆուտբոլիստուհիների համար թալիբների իշխանության գալուց հետո մնացել են Աֆղանստանում:

Աֆղանստանից բազմաթիվ ֆուտբոլիստներ փախել են թալիբների իշխանությունը զավթելուց հետո: