Բելգիայի հավաքականի ֆուտբոլիստը զրկվել է վարորդական իրավունքից

Ռաջա ​​Նաինգգոլանի՝ Բելգիա վերադառնալուց դեռ մեկ շաբաթ չանցած, նա հայտնվել է սկանդալի էպիկենտրոնում:  Ինչպես հաղորդում է HLN-ը՝ վկայակոչելով Անտվերպենի դատախազության տեղեկատվությունը, Նաինգգոլանը զրկվել է վարորդական իրավունքից:  Ոստիկանները կանգնեցրել են ֆուտբոլիստին քաղաքում արագության գերազանցման համար:  Պարզվել է, որ Ռաջան ալկոհոլի ազդեցության տակ է եղել: Դա հաստատվել է շնչառական թեստով:

Ռաջա ​​Նաինգգոլանը կլինի հետիոտն առնվազն մինչև այս գործի վարույթի ավարտը:

Հիշեցնենք, որ Նաինգգոլանը վերջերս է պայմանագիր կնքել «Անտվերպենի» հետ:  Միևնույն ժամանակ, բելգիացի ֆուտբոլիստն ասել է, որ ցանկանում է մնալ «Կալյարիում»: