Անդրեյ Լունինը Անդրեյ Շևչենկոյին. «Դուք իրականացրեցիք իմ երազանքը»

Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Անդրեյ Լունինը հուզիչ կերպով հրաժեշտ տվեց Ուկրաինայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Անդրեյ Շևչենկոյին:

Ֆուտբոլիստը շնորհակալություն հայտնեց մարզչին կատարված աշխատանքի և ցուցաբերած վստահության համար:

«Անդրեյ Նիկոլաևիչ, ես ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեզ ազգային հավաքականում միասին անցկացրած ժամանակի համար: Ես նաև կցանկանայի շնորհակալություն հայտնել ձեզ իմ հանդեպ հավատքի, իմ երազանքը իրականացնելու համար:

Ձեր շնորհիվ ես կրեցի ազգային թիմի մարզաշապիկը, նշեցի իմ նորամուտը, ներկայացրեցի մեր երկիրը: Սա մեր երկրի ցանկացած ֆուտբոլիստի, ցանկացած տղայի երազանքն է: Բացի այդ, շնորհակալություն, որ դժվար պահերին շարունակեցիք հավատալ ինձ, խաղաժամանակ տրամադրելով:

Շնորհակալություն թիմում տիրող մթնոլորտի, այն հույզերի համար, որոնք մենք միասին ապրեցինք: Ձեր շնորհիվ ես շատ բան տեսա, շատ բան սովորեցի: Մաղթում եմ ձեզ հաջողություն ձեր կյանքի նոր փուլում», – ասել է Լունինը vZbirna-ին տված հարցազրույցում:

Հիշեցնենք, որ Անդրեյ Շևչենկոն օգոստոսի սկզբին հայտարարել էր Ուկրաինայի հավաքականի հետ պայմանագրի ավարտի մասին: