Վենեսուելայի գլխավոր մարզիչը լքել է պաշտոնը՝ աշխատավարձերի պարտքերի պատճառով

Վենեսուելայի հավաքականի գլխավոր մարզիչ Խոսե Պեսեյրոն լքել է իր պաշտոնը: Այս մասին հայտնում է Վենեսուելայի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:

Նշվում է, որ պորտուգալացի մասնագետը և նրա անձնակազմը որոշել են հեռանալ աշխատավարձի պարտքերի պատճառով: Ազգային հավաքականի նոր մարզչի անունը հայտնի կդառնա մոտ օրերս:

Պեզեյրոն գլխավորում է Վենեսուելայի հավաքականը 2020 թվականի փետրվարից: Նրա ղեկավարությամբ թիմը անհաջող ելույթ ունեցավ Ամերիկայի գավաթի խաղարկությունում 2021 թվականին՝ վերջին տեղը զբաղեցնելով իրենց խմբում: 2022 թվականի աշխարհի առաջնության ընտրական մրցաշարում Վենեսուելան 6 խաղից հետո գտնվում է նախավերջին հորիզոնականում: