Լեո Մեսսին և Նեյմարը ժամանել են Իսպանիա՝ Լուիս Սուարեսին այցելելու

ՊՍԺ-ի հարձակվողներ Լիոնել Մեսսին և Նեյմարը բաց թողեցին Լիգա 1-ի 3-րդ տուրի «Բրեստի» դեմ հանդիպումը (4:2):

Ինչպես հայտնում է Mundo Deportivo-ն, երկու խաղացողներն էլ մեկնել են Իսպանիա՝ հանդիպելու կատալոնական ակումբի նախկին խաղընկեր Լուիս Սուարեսին, ով այժմ հանդես է գալիս «Ատլետիկոյում»: Հրատարակության լրագրողները ֆուտբոլիստներին նկատել են Բարսելոնայի արվարձան Կաստելդեֆելսում գտնվող ուրուգվայցու տանը: