Կայ Հավերցը 200 հազար եվրո է նվիրաբերել Գերմանիայում ջրհեղեղից տուժածներին

«Չելսիի» կիսապաշտպան Կայ Հավերցը 200 հազար եվրո նվիրաբերեց գերմանական Կարմիր խաչին, որն օգնում է հուլիսյան ջրհեղեղից տուժած մարդկանց:

Եվրոպայի 2020 թվականի առաջնությունում Գերմանիայի հավաքականի Անգլիայից կրած պարտությունից հետո Հավերցը զանգահարեց իր հորը, և նա ֆուտբոլիստին պատմեց, որ անձրևներ են տեղում Գերմանիայում արդեն 3-4 օր առանց ընդմիջման:

«Ճիշտն ասած, ես շատ չէի կարևորում նրա խոսքերը, քանի որ երբեմն դա տեղի է ունենում: Բայց հետո նա ինձ ուղարկեց տեսանյութեր և լուսանկարներ:

Սարսափելի էր: Ամեն ինչ հեղեղված էր, մեքենաները լողում էին շուրջը, ջրում մարդիկ կային: Դժվար էր, քանի որ մի անգամ ես ապրել եմ այս վայրից մոտ 20 րոպե»,- գերմանացու խոսքերն է մեջբերում BBC Sport-ը:

Բացի նվիրատվությունից, Հավերցը նաև աճուրդի հանեց 100 զույգ կոշիկ: Ստացված հասույթը նույնպես կուղղվի բարեգործությանը: