Զինեդին Զիդանը 2 միլիոն եվրո է նվիրաբերել Ալժիրում հրդեհից տուժածներին

Մադրիդի «Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը ֆինանսական աջակցություն է ցուցաբերել Ալժիրում անտառային հրդեհներից տուժածներին:

Ինչպես հայտնում է Shoot Africa-ը, 49-ամյա մասնագետը 2 միլիոն եվրո է ուղղել Ալժիր օգնության համար: Հրդեհը ներառել է Կաբիլիա լեռնային շրջանը, որը գտնվում է պետության մայրաքաղաքից 100 կմ հեռավորության վրա:

Հրդեհների զոհ է դարձել առնվազն 65 մարդ:

Հիշեցնենք, որ Զիդանի ծնողները Կաբիլիայից Փարիզ են գաղթել 1953 թվականին