Դիեգո Կոստա. «Եթե ստիպված լինեի, մայրիկիս էլ կծեծեի»

«Չելսիի» և «Ատլետիկոյի» նախկին հարձակվող Դիեգո Կոստան ասել է, որ ամեն ինչ կտա իր նոր ակումբի համար: Օգոստոսին 32-ամյա իսպանացին միացավ բրազիլական «Ատլետիկո Մինեյրո» ակումբին:

«Եթե մայրս դուրս գար խաղադաշտ, և ես ստիպված լինեի նրան ծեծել, ես դա կանեի: Ամեն ինչ կանեմ հաղթելու համար», – ասել է Կոստան TV Galo-ի եթերում: