Անդրեյ Շևչենկոն գոլֆ էր խաղում «Լիվերպուլի» նախկին ֆուտբոլիստի հետ (լուսանկար)

Ուկրաինայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Անդրեյ Շևչենկոն, ՈւՖՖ-ի հետ պայմանագիրն ավարտելուց հետո, ժամանակ է տրամադրում իրեն և իր նախասիրություններին:

44-ամյա ուկրաինացին սիրում է գոլֆ խաղալ: Նա գոլֆ է խաղացել անգլիացի հայտնի ֆուտբոլիստ և «Լիվերպուլի» նախկին ավագ Ջեյմի Ռեդնապի հետ:

«Հիանալի ժամանակ իմ լավ ընկեր Ջեյմիի հետ», – գրել է Շևչենկոն Instagram-ի իր էջում՝ կցելով լուսանկար Ռեդնապի հետ:

Հիշեցնենք, որ օգոստոսի 1-ին Անդրեյ Շևչենկոն հայտարարեց Ուկրաինայի հավաքականի հետ պայմանագրի ավարտի մասին: Նա աշխատում էր ազգային թիմի հետ 2016 թվականից, և նրա գլխավորությամբ հավաքականը հասավ Եվրո 2020-ի քառորդ եզրափակիչ, որտեղ պարտվեցին Անգլիային:

 

https://www.instagram.com/p/CSxQyHQtcu7/