ՈւԵՖԱ-ն հրապարակել է տարվա լավագույն մարզչի կոչման երեք հավակնորդների անունները

Հայտնի են դարձել ՈւԵՖԱի կողմից տարվա լավագույն մարզչի կոչման երեք հավակնորդները:  Այս մասին հաղորդում է Չեմպիոնների Լիգայի Twitter-յան էջը:  Հաղթողի անունը հայտնի կդառնա օգոստոսի 26-ին:

Հաղորդվում է, որ մրցանակի համար կառաջադրվեն «Չելսիի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը, «Մանչեսթեր Սիթիի» մարզիչ Խոսեպ Գվարդիոլան և Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին:

Հիշեցնենք, որ անցյալ տարի այս մրցանակի դափնեկիրը դարձավ Հանսի Ֆլիքը, ով այդ ժամանակ գլխավորում էր Մյունխենի «Բավարիան»:

https://twitter.com/championsleague/status/1428390643668328449?s=21