Ջորջինա Ռոդրիգեսը ծաղրել է Կառլո Անչելոտիի գրառումը (լուսանկար)

«Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի կինը՝ Ջորջինա Ռոդրիգեսը, արձագանքել է Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտիի՝ պորտուգալացուն նվիրված գրառմանը:

Ոչ վաղ անցյալում համացանցում լուրեր էին պտտվում 36-ամյա հարձակվողի «սերուցքայինների» ճամբար հնարավոր վերադարձի մասին: Մասնագետը Twitter-ում հերքեց այս տեղեկատվությունը՝ կատարելով գրառում:

Ջորջինան գրառման տակ թողեց մեկնաբանություն՝ «Հահահահահա»:

Հիշեցնենք, որ 36-ամյա հարձակվողը «Ռեալում» հանդես է եկել 2009-ից 2018 թվականներին: Նախորդ մրցաշրջանում Ռոնալդուն Իտալիայի առաջնությունում «Յուվենտուսի» կազմում անցկացրել է 33 հանդիպում, որոնցում դարձել է 29 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ: