Անտուան Գրիզմանն անցկացրել իր 100-րդ հանդիպումը «Բարսելոնայի» կազմում (լուսանկար)

«Բարսելոնայի» հարձակվող Անտուան Գրիզմանը խոսել է իր 100-րդ հանդիպման մասին կատալոնական ակումբում։ Դա տեղի ունեցավ 2021/22 մրցաշրջանի առաջին տուրում՝ «Ռեալ Սոսյեդադի» դեմ խաղում․

«Հուսամ, որ կկարողանամ անցկացնել ևս 100-ը, կկարողանամ պատմություն կերտել այս ակումբում։ Ես ցանկանում եմ օգնել թիմին և խաղադաշտում և խաղադաշտից դուրս՝ հարձակման ժամանակ և պաշտպանության։ Ես ցանկանում եմ վայելել «Բարսելոնայում» իմ ժամանակը»,-ասել է Գրիզմանը։

https://twitter.com/FCBarcelona/status/1427968895495847938

 

Հիշեցնենք, որ Գրիզմանը «Բարսելոնայում» հանդես է գալիս 2019/2020 թվականների մրցաշրջանից։