«Սպարտակ» – «Բենֆիկա» հանդիպումը կսպասարկի ԵՎՐՈ 2020-ից հայտնի մրցավարական բրիգադը

Չեմպիոնների Լիգայի որակավորման երրորդ փուլի «Բենֆիկա» – «Սպարտակ» պատասխան հանդիպման գլխավոր մրցավար է նշանակվել Էնթոնի Թեյլորը, այդ մասին հայտնում է օգոստոսի 6-ին կարմիրսպիտակների պաշտոնական կայքը:

42-ամյա անգլիացուն կօգնեն իր հայրենակիցները՝ Գարի Բեսվիկը և Ադամ Նանը, չորրորդ  պաշտոնյան կլինի Դեյվիդ Կոտը:

Թեյլորը աշխատում էր Անգլիայի Պրեմիեր Լիգայում 2010 թվականից, իսկ միջազգային դեբյուտը նշել էր 2013 թվականին: Նա աշխատել է Եվրո 2020-ի ժամանակ և բարձր գնահատանքի է արժանացել Դանիա Ֆինլանդիա խաղում իր գործողությունների համար, երբ Քրիստիան Էրիկսենը շտապ բժշկական օգնության կարիք ուներ:

«Բենֆիկա» – «Սպարտակ» հանդիպումը կկայանա օգոստոսի 10-ին: Սկիզբը՝ Երևանի ժամանակով 22:00-ին: