Հայտնի են դարձել Ուկրաինայի հավաքականի գլխավոր մարզչի հավակնորդների անունները

Ուկրաինայի հավաքականը նոր գլխավոր մարզիչ է փնտրում:

Ինչպես հաղորդվում է, Կիևի «Դինամոյի» գլխավոր մարզիչ Միրչա Լուչեսկուն, ում մասին լուրեր էին շրջանառվում, չի գլխավորի Ուկրաինայի ընտրանին: Նրա առաջնահերթ խնդիրն է շարունակել մարզելը «Դինամոն»:

Ուկրաինայի հավաքականի նոր մարզչի պաշտոնի հիմնական հավակնորդներն են Սերգեյ Ռեբրովը (Ալ Աին), Միրոն Մարկևիչը, ով արդեն մարզել է ազգային հավաքականը 2010 թվականին, և Յուրգեն Կլինսմանը, ով նախկինում աշխատել է Գերմանիայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների հավաքականների հետ:

Բացի այդ, ավելի վաղ խոսակցություններ կային, որ Անդրեյ Շևչենկոն դեռ կարող է վերադառնալ Ուկրաինայի հավաքական: